• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն մեդալով

22 դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։

Փարիզի քաղաքապետարանում մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել քաղաքապետ Անն Հիդալգոն, ով ընդգծել է, որ Ֆրանսիան և Հայաստանն այսօր առավել մոտ են քան երբևէ, և այդ հարցում իր նշանակալի ներդրումն ունի դեսպան Տոլմաջյանը, ով կարողացել է Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության ու աջակցության գաղափարի շուրջ միավորել Ֆրանսիայի ամենատարբեր հասարակական-քաղաքական հոսանքների պատկանող գործիչների և կազմակերպությունների՝ այդ հիմնահարցը դարձնելով նաև ֆրանսիական հասարակության համախմբման անկյունաքարերից մեկը։ Քաղաքապետ Հիդալգոն նշել է, որ Փարիզը և ողջ Ֆրանսիան եղել և շարունակելու են լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին Փարիզի բարձրագույն մեդալով պարգևատրումը նաև այդ հանձնառության վկայությունն է։

Դեսպան Տոլմաջյանն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ այս պարգևատրմամբ մեծագույն պատվի արժանացնելու և դրանով նաև ողջ հայ ժողովրդին հերթական անգամ զորակցության ու համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը բախվել է լրջագույն մարտահրավերների, և Հայաստանը բարձր է գնահատում ու առանձնակի կարևորում է այս դժվարին ժամանակահատվածում ողջ Ֆրանսիայի, մասնավորապես՝ Փարիզի պես անկեղծ բարեկամի առկայությունն իր կողքին։ Դեսպանը հիշեցրել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է հազարամյա պատմության և քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա, և վստահություն է հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ ու խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

1911թ․ ստեղծված Փարիզի Մեծ մեդալը շնորհվում է համամարդկային կարևորություն ունեցող հարցերում նշանակալի ձեռքբերումների և գործողությունների համար։ Մինչ օրս շքանշանով պարգևատրվել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լըգրանը, համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Բրիժիթ Բարդոն և Ժան-Պոլ Բելմոնդոն, ինչպես նաև գիտության, մշակույթի, գրականության և քաղաքականության մեջ մեծ ավանդ ունեցող այլ նշանավոր գործիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: